Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Մալիում է կործանվել Air Algerie ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել է Ֆրանսիայի՝ մոտ 50 քաղաքացի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Աղետի վայր է ուղարկվել ֆրանսիական ռազմական ստորաբաժանում՝ միջադեպի մասին առաջին տեղեկությունը հավաքելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ երեկ Air Algerie ավիաընկերությանը պատկանող վթարված ուղևորատար ինքնաթիռում եղել է 116 մարդ, որոնց թվում եղել են առնվազն 16 երկրի քաղաքացիներ: