ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հինգշաբթի պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 

Օբաման և Ռյուտեն՝ քննարկելով Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, հայտնել են, որ Ռուսաստանը չի կատարում որևէ քայլ, որը կչեզոքացնի Ուկրաինայում լարված իրավիճակը, ուստի միջազգային հանրությանն անհրաժեշտ կլինի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել:

 

Օբաման ու Ռյուտեն հայտնել են նաև, որ կան նշանները, որ Ռուսաստանը դեռ շարունակում է զենք մատակարարել Ուկրաինայի անջատողականներին:

 

ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները վերաբերում են «Ռոսնեֆտին», «Կալաշնիկովին» և մի շարք այլ կարևոր ընկերությունների: