Մի խումբ զինյալներ կանգնեցրել են Աֆղանստանի կենտրոնական նահանգներից մեկում երկու ավտոմեքենայով ճանապարհորդող զբոսաշրջիկներին և սպանել նրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին գրել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

 

«Զինված գրոհայինները կանգնեցրել են երկու ավտոմոբիլն էլ, ինչից հետո գնդակահարել են ուղևորներին»,- գործակալությանը հայտնել է Գորի նահանգապետի մամուլի քարտուղար Աբդուլխայ Խաթիբին:

 

«Նրանք բոլոր ուղևորներին հրամայել են շարվել մի գծով և այնուհետև նրանց մեկ առ մեկ գնդակահարել են: Մի մարդու հաջողվել է փրկվել, մնացած բոլորն սպանվել են գլխին և փորին արձակված կրակոցներով»,- հավելել է նա:

 

Իր հերթին, տեղի ոստիկանական վարչության պետը գործակալությանը հավաստել է զինյալների հարձակման փաստը և հայտարարել, որ այդ միջադեպի պատասխանատվությունը կրում են «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: