ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 406.52 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 546.77 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով՝ կազմել ով 11.58 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով և կազմել 689.66 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 25-ին կազմել է 16 հազար 896.14 դրամ, արծաթի գինը՝ 272.38 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 199.71 դրամ։