Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում:

 

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ՀԻդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև' ն ույնքան կնվազի: Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 27-ին' +37 աստիճան, հուլիսի 28-ին' +36, հուլիսի 29-ին' +34 աստիճան: