ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ընդունել է «Երկիր և մշակույթ» կազմակերպության՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքի մասնաճյուղի պատասխանատու, Գորիս-Վիեն քույր քաղաքների ծրագրերի համակարգող Ժոզեֆ Փափազյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն ից, նախարարը կարևորել է «Երկիր և մշակույթ» կազմակերպության՝ Հայաստանում և Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ազգանվեր գործունեությունը, որի նպատակն է նորոգել և պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված եկեղեցիններն ու վանքերը։

 

1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կազմակերպությունը գործունեություն է ծավալում աղետի գոտում՝ վերակառուցելով և նորոգելով հայկական մշակութային բազմաթիվ հուշարձաններ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիսում Ս. Հռիփսիմե եկեղեցու շրջակա քարայրների և Մելիք Օհանի ապարանքի վերականգնմանն ու նպատակային օգտագործման ուղղված ծրագրեր: