ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղավոր է մալայզիական Boeing 777-ի կործանման համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը, հայտնում է vzglyad.ru-ն:

 

«Մենք գիտենք, որ Malaysia Airlines-ի օդանավը խփվել է հրթիռով: Այն խփվել է անջատողականների կողմից հսկվող վայրում: Մենք եզրակացության ենք եկել, որ Վլադիմիր Պուտինն ու ռուսներն են մեղավոր այդ ողբերգությունում»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777 օդանավը կործանվել էր հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում. վթարի արդյունքում զոհվել է 298 մարդ: