Հակառակորդը հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ: Համաձայն Արցախի պաշտպանական բանակի ՊԲ օպերատիվ տվյալների, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

 

Առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում' հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: