ԱՄՆ Բոստոնի բժշկական կենտրոնի Ուռոլոգիայի բաժանմունքի պետ Ռիչարդ Բաբայանն ընտրվել է Ամերիկայի ուռոլոգիական ասոցիացիայի նախագահ: Նա կլինի 1988 թվականից ի վեր Ամերիկայի ուռոլոգիական ասոցիացիայի նախագահ ընտրված առաջին բոստոնցի ուռոլոգը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, Բաբայանն իր նոր պաշտոնը կզբաղեցնի 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականը:

Բաբայանն ունի տեղական և ազգային ուռոլոգիայի ասոցիացիաներում աշխատելու հարուստ փորձ: