ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին' ժամը 06.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դալմայի այգիների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ այրվում են չբնակեցված վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.58-ին, մարվել' 07.21-ին: