Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի իրականացրած պատժամիջոցներն իրենց նպատակին չծառայեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հուլիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ ԵՄ երկրները գոհ չեն այն փաստից, որ համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ: «Արևմուտքի կողմից Մոսկվայի հանդեպ կիրառած պատժամիջոցներն իրենց նպատակին չհասան, մինչդեռ այդ միջոցառումների արդյունքում Ռուսաստանը դարձավ ավելի ինքնուրույն: Մենք այդ պատժամիջոցներից երջանիկ չենք, սակայն երջանիկ չէ նաև Արևմուտքը: Ինչ վերաբերում է դժվարություններին, որ ծագել են տնտեսությունում, ապա վստահեցնում եմ, ձեզ, որ դրանք հաղթահարելի են: Գուցե այս ամենից հետո մենք դառնանք ավելի ուժեղ»,- ասել է Լավրովը:

 

Անդրադառնալով Արևմուտքի ներկայացրած դիրքորոշմանը, որ Ռուսաստանը կապ ունի ուկրաինական ճգնաժամին, Լավրովը կոչ է արել ներկայացնել փաստեր: «Մենք քարե դարում չենք ապրում. եթե կան այդ առնչությամբ կոնկրետ փաստեր, ներկայացրեք դրանք»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: