Սպահանի հայոց թեմի առաջնորդ տեր Բաբկեն եպիսկոպոս Չարյանը հուլիսի 26-ին ներկա է գտնվել Հայաստանի զինվորների երդման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ազգային առաջնորդարանի հանրային կապի գրասենյակից, կանադահայ մի հայորդու բարերարությամբ բոլոր զինվորների հ ամար պատրաստվել էին գրպանի հատուկ Նոր Կտակարան-սաղմոսներ: Արարողության ընթացքում ամեն զինվոր իր երդումից հետո ստացել է իր սեփական Նոր Կտակարանը՝ Բաբկեն Սրբազանի ձեռամբ:

 

Զորահանդեսով ուղեկցված հանդիսությունը փակվել է Սրբազան Հոր պատգամով: Սրբազանն իր գոհունակությունն է հայտնել այս եզակի արարողությանը ներկա գտնվելու համար և իր խոսքում մասնավորապես կարևորել է հայ զինվորի դերը հայոց կյանքում՝ մանավանդ հայրենիքի պաշտպանության գործում:

 

Սրբազանն անփորձանք ծառայություն է մաղթել բոլորին և ասել. «Քանի ունենք նման երիտասարդներ, հայոց ժողովուրդը ապրելու և գոյատևելու է: Կեցցե' հայոց բանակը, կեցցե' հայ զինվորը»:

 

Հանդիսավոր արարողության ավարտին գերաշնորհն այցելել է նաև զորամասի բուժկետ և աղոթել բուժվող զինվորների համար: