Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության իր օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի ջրամբարում երիտասարդ տղա է ընկել և նրա դին դուրս բերելու հսմար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շիրակի մարզի Աղին գյուղի Ախուրյանի ջրամբար են ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո օգնության են դիմել Սևանի ջրասուզակներին: Քիչ առաջ ջրասուզակը ջրամբարից դուրս բերեց նույն գյուղի բնակիչ 22-ամյա Գագիկ Խաչատրյանի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների Գ. Խաչատրյանը ընկերոջ հետ եկել էր ջրամբար ձկնորսությամբ զբաղվելու և ընկերը մնացել էր ափում, իսկ ինքը նավակով մտել էր ջրամբարի մեջ, և նավակը շրջվելով նա ջրահեղձ էր ղել:

Մանրամասն` այստեղ: