Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 66 ապրանքների շարք, որոնք պետական կարիքների համար պետք է գնել միայն հայրենական արտադրողներից, ինչպես նաև Բելառուսի ու Ղազախստանի ընկերություններից, իսկ արտասահմանյան տեխնիկայի մեծ մասի համար սահմանափակումներ են նախատեսվել: Այս մասին հաղորդում է svpressa.ru ն՝ վկայակոչելով «Իզվեստիան»:

 

Տեխնիկայի որոշակի տեսակների գնման արգելքի մասին օրենքը նախատեսվում է կիրառել, որպես ՌԴ ներքին շուկայի պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման և պետական կարիքների ապահովման համար կարևոր քայլ:

 

Արտասահմանյան տեխնիկայի մեծ մասի համար սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2014 թվականի հուլիսի 14-ին, իսկ արտասահմանյան արտադրողներից տրամվայների ձեռքբերումը կարգելվի 2015թվականից: