Ալեսանդրո դել Պիերոն Լոս Անջելեսում հյուրընկալվել է Մադրիդի «Ռեալին»: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Իտալացին ներկա է եղել մադրիդյան թիմի մարզումներին:

«Ժամանել եմ այստեղ, որպեսզի ողջունեմ Կարլո Անչելոտտիին: Նա բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է, քանի որ «Ռեալին» բերեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Միշտ հաճելի է խաղալ այս թիմի դեմ, քանի որ «Ռեալն» անհավանական ակումբ է»,- նշել է Դել Պիերոն: