Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բուրսայի նահանգապետարանի կողմից կազմակերպված միջացառման ժամանակ ունեցած ելույթում Առինչը հերթական «բարոյականության» դասերն է տվել թուրք ժողովրդին:

 

Նա ասել է, որ Թուրքիայում տղամարդիկ չպետք է կնամոլ լինեն, եւ պետք է հավատարիմ լինեն իրենց կանանց, իսկ կանայք պետք է պարկեշտ լինեն եւ հասարակության մեջ բարձրաձայն չծիծաղեն:

 

Թուրքիայի փոխվարչապետի այս հայտարարությունը դժգոհության ալիք է բարձրացրել հասարակության մեջ: Մասնավորապես, ի բողոք Առինչի «բարոյական լինելու» հորդորներին, թուրք կանայք սոցցանցերում տեղադրում են իրենց լուսանկարները, որոնցում իրենք լիաթոք ծիծաղում են: