Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, որն աշխատանքային այցով գտնվում Է ԱՄՆ-ում, երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ քննարկել Է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրադրության կայունացումը, տնտեսության վերականգնումը եւ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը:

 

Կլիմկինը ԱՄՆ-ի փոխնախագահին շնորհակալություն Է հայտնել Միացյալ Նահանգների հետեւողական ու ակտիվ օգնության համար եւ նշել Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրության կարգավորման նպատակով միջազգային հանրակցության ջանքերի համախմբման կարեւորությունը:

 

«ԱՄՆ-ի փոխնախագահը նշել Է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող անվերապահ եւ լիակատար աջակցությունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանին եւ երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Նա ընդգծել Է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետագայում քաղաքական, խորհրդատվական ու տեխնիկական օգնություն տրամադրելու գործում, որն անհրաժեշտ Է այն սուր մարտահրավերները հաղթահարելու համար, որոնց առջեւ այժմ կանգնած Է Ուկրաինան»,- նշել Է մամուլի ծառայությունը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

 

Բայդենը նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ն կշարունակի «ուժեղացնել Ռուսաստանի համար հետեւանքները», եթե նա քայլեր չձեռնարկի Ուկրաինայի իրադրության ապաԷսկալացման ուղղությամբ:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Թոնի Բլինկենը հայտնել Է, որ ԱՄՆ-ը Եվրամիության հետ միասին այս շաբաթվա ընթացքում կարող են նոր սահմանափակիչ միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, եւ եվրոպացիներն ու Միացյալ Նահանգները մտադիր են դա անել այս շաբաթվա ընթացքում»,- ասել է Բլինկենը:

 

Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Վաշիրնգտոնում «ռազմավարական փոփոխություններ չեն նկատել» Մոսկվայի դիրքորոշման մեջ: «Ակնկալում ենք, որ այս շաբաթ Եվրոպայի ղեկավարները կձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ ուղղված այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսության հանգուցային հատվածների եմ»,- հավելել է Բլինկենը:

 

Հուլիսի 28-ին Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր սահմանափակիչ միջոցներ ձեռնարկելու օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: