Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) լուրջ խնդիր է ծագել: Նախագահի թեկնածու, ԱԶԿ առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ով համոզված է, որ կհաղթի առաջիկա օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում, արագորեն կորցնում է իր մոտ շրջապատի աջակցությունը:

 

Երեկ ԱԶԿ-ի շարքերից դուրս գալու մասին հայտարարել է վարչապետի մերձավոր զինակիցներից մեկը' Դենգիր Ֆըռաթը: Փորձագետները համոզված են. ընտրություններից հետո երկրում անխուսափելիորեն նոր քաղաքական ճգնաժամ կբորբոքվի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

 

ԱԶԿ-ի հիմնադիրներից նախկին փոխնախագահի երեկ հայտնի դարձած այդ որոշումը, փորձագետները գնահատմամբ, ցուցադրում է կուսակցության մեջ պառակտման խորությունն այն պահին, երբ նախագահական ընտրություններին երկու շաբաթից քիչ ժամանակ է մնացել: Ֆըռաթն ինքը հայտարարել է, որ նախընտրական մրցավազքի մնացած ժամանակում մտադիր է պաշտպանել ոչ թե Էրդողանին, այլ քրդամետ թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշին:

 

«ԱԶԿ-ին իմ անդամակցությունը թույլ չի տվել բացահայտ դեմ արտահայտվել այն բոլորին, ինչին ես համաձայն չեմ: Բայց լռել այն պայմաններում, որոնք ստեղծվել են երկրում, կնշանակեր պատասխանատվության անհաղթահարելի բեռ ստանձնել: Այդ պատճառով, ես' ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկը, որոշել եմ լքել կուսակցության շարքերը», -հայտարարել է Դենգիր Ֆըռաթը:

 

Էրդողանը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր վաղեմի զինակցի այդ անակնկալ որոշումը: Սակայն, կուսակցության ղեկավարության մեջ նրա հրաժարականը տագնապով են ընդունել. Ֆըռաթն առաջինը չէ, ով հայտարարել է երկրի ղեկավարության հետ հարաբերությունները խզելու մասին եւ հրաժարվել է պաշտպանել Էրդողանին:

 

ԱԶԿ-ում աղմկալից հրաժարականների առաջին ալիքը տեղի է ունեցել դեռեւս ձմռանը, երբ Թուրքիայում մասշտաբային կոռուպցիոն սկանդալ էր բորբոքվել եւ վարչապետի գլխավորությամբ կառավարության նախարարներից մի քանիսին կոռուպցիայի մեջ թաղված լինելու մեղադրանքներ էին ներկայացվել:

 

Մարտի վերջին մեծ ջանքերից հետո Էրդողանի թիմը հաջողություն գրանցեց քաղաքապետական ընտրություններում, սակայն, դրան հետեւեցին նոր ցնցումներ. Մանիսայի ածխահանքում պայթյունը, որը 345 մարդու կյանք խլեց, ընդդիմադիր տրամադրությունների նոր ալիք բարձրացրեց: Էրդողանը միաժամանա կ արշավ անցկացրեց իր ընդդիմախոսների դեմ, որոնք հակակոռուպցիոն հետաքննություններ էին սկսել' նպատակ հետապնդելով վարկաբեկել վարչապետին եւ նրանից խլել իշխանությունը:

 

Այդ արշավի վերջին փուլը տեղի ունեցավ հուլիսի կեսերին: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին նախ 67, իսկ հետո եւս 22 ոստիկանների ձերբակալության մասին, որոնք, իբրեւ, մասնակից են չինովնիկների մասին տեղեկատվության հավաքմանը եւ սկանդալային կոռոպցիոն գործով հետաքննությանը: Առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր ընդդիմախոս Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ տասնյակ ոստիկանների ձերբակալությունները «սեւ հետք կթողնեն Թուրքիայի պատմության մեջ»: Ինչպես երեւում է' այդպես է կարծում նաեւ ԱԶԿ-մ լքած Դենգիր Ֆըռաթը: