Ինչպես հայտնում է pravda.ru-ն, Դոնեցկի մարզի Բերեստովայա գյուղում 9 երեխա է պայթել ականի վրա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

 

«9 երեխաները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, բոլորի վիճակը ծանր է: Ոմանք ընդմիշտ կորցրել են տեսողությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Գերաշչենկոն։

 

Հատկապես ծանր վիճակում է գտնվում 1 տարեկան երեխայի վիճակը, ով հանգամանքների բերումով եղել է այդ բակում: