Կատալոնական ակումբը հրապարակել է իր նախորդ տարվա ֆինանսական տվյալները:

Կատալոնցիները հայտարարել են, որ նախորդ տարում ստացել են 530 մլն եվրո եկամուտ, որից մաքուր շահույթը կազմում է 41 մլն եվրոն:

Նշենք, որ 2010թ «Բարսելոնան» ուներ 50 մլն եվրո պարտք, իսկ այժմ շահույթով են ավարտել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Իսկ Forbes-ի աղյուսակում 24-րդ տեղից «կապտանռնագույնները» բարձրացել են երկրորդ հորիզոնական: