Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել Է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունն իրեն սպառել Է, եւ երկրի կառավարությանը կոչ Է արել լրջորեն ձեռնամուխ լինել հակամարտության դիվանագիտական լուծում գտնելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Խաղաղության Նոբելյան մրցանակի 90-ամյա դափնեկրի կոչը, որն անցյալ շաբաթ Է հեռացել հրեական պետության ղեկավարի պաշտոնից, հնչել Է ռազմարշավի 22-րդ օրը, որն ավելի քան 1,2 հազար պաղեստինցիների եւ 56 իսրայելացիների կյանք Է խլել:

 

«Իսրայելն սպառել Է ռազմական օպցիոնը»,- մեջբերում Է «Ջերուզալեմ փոստ» թերթի ինտերնետ-կայքը Պերեսի խոսքը, որը հուլիսի 30-ին այցելել Է Գազայում վիրավորված զինվորներին:

 

«Անխորտակ ժայռ» գործողությունն սկսվել Է հուլիսի 7-ին Գազայի հատվածի հեռահար հարվածներով՝ ի պատասխան պաղեստինյան հրթիռակոծումների: Տասն օրն անց այն վերաճել Է «ցամաքային փուլի», որն առայժմ սահմանափակված Է նեղ սահմանամերձ գոտում ստորգետնյա թունելների որոնմամբ եւ ոչնչացմամբ, որոնք գրոհայինները կառուցել են Իսրայելի տարածք արտագրոհներ կազմակերպելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: