Դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում' Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:

 

Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին' 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:


Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողներ:

 

Հարցաքննվեցին սպանվածի բոլոր հարազատներն ու մտերիմները, հարևան-բարեկամները:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը' իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով:

 

Իսկ դրդապատճառը խանդն էր:

Մանրամասները' տեսանյութում: