ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.5 դրամով և կազմել 406.07 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով և կազմել 544.22 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով՝ կա զմելով 11.40 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.11 դրամով և կազմել 687.76 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 30-ին կազմել է 17 հազար 51.81 դրամ, արծաթի գինը՝ 269.67 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 424.29 դրամ։