Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյը չորեքշաբթի բանակցություններ է վարել Կատալոնիայի նախագահ Արթուր Մասի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Եվրոնյուզ»-ը, նրանց հանդիպումը դիտվում է որպես վերջին հնարավորություն՝ լուծելու համար Կատալոնիայի՝ նոյեմբերին անկախության հանրաքվե անկացնելու վեճը:

 

Ռաջոյը համարում է ցանկացած հանրաքվե անօրինական և Իսպանիայի՝ 1978 թվականին ընդունված Սահմանադրությունը խախտող: Մասը պնդում է, որ չի կարող բանակցություններ վարել, մինչև Մադրիդը չթույլատրի կատալոնացիներին ազատ ինքնորոշվել:

 

Վերջերս իրականացված հարցումները ցույց են տալիս, որ իսպանացիների 62 տոկոսից ավելին կարծում է, որ Սահմանադրությունը պետք է բարեփոխվի, որպեսզի ավելի շատ իշխանություն տրվի երկրի 17 շրջաններին:

 

Կատալոնացիների անկախ դառնալու տրամադրվածությունն աճել է վերջին տարիների ընթացքում, և նրանցից շատերը կարծում են, որ արժանի են ավելի լավ տնտեսական և քաղաքական վերաբերմունքի Մադրիդից: