Նախօրեին Արագածոտնի մարզում, ք. Աշտարակ Վ. Պետրոսյան 16 հասցեում տեղի ունեցավ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԱՇՏԱՐԱԿ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Մասնաճյուղը թվով երկրորդն է մարզում, իսկ բանկի ընդհանուր մասնաճյուղերի հաշվով' 32-րդը:

 

Նորաբաց մասնաճյուղում բոլոր հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից, իսկ պրոֆեսիոնալ աշխատակիցները, հարմարավետ կահավորված սրահներն ու առանձնացված սպասարկման գոտիները կգոհացնեն ցանկացած հաճախորդի:

 

Մասնաճյուղի հանդիսավոր բացմանը ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, բանկի այլ ղեկավար անձինք, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, Արագածոտնի փոխմարզպետը, Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվը և այլ հրավիրյալներ:

 

«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր պոտենցիալ և հավատարիմ հաճախորդներին' վստահեցնելով, որ մենք մատուցում ենք որակյալ բանկային ծառայություններ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: Բացի դա, մարզում նոր մասնաճյուղ բացելով' բանկը խթանում է լրացուցիչ աշխատատեղերի համալրումը և տնտեսական ակտիվությունը»,- նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

 

Բանկն իր զարգացման ծրագրերում նախատեսում է մինչև այս տարվա վերջ հաճախորդների և գործընկերների առջև բացել նոր մասնաճյուղերի դռներ, որոնք նույնպես կհամապատասխանեն ժամանակակից պայմաններին և սպասարկման որակական պահանջներին:

 

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղը

ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի ղեկավարները և հյուրերը

Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Վարդանյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Մկրտիչ քահանա Երանյանը և մասնաճյուղի աշխատակիցները

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղի անձնակազմը

«ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը