Սերբիայի Նովի Սադ քաղաքի պատմական կենտրոնում բացվել է սրճարան, որն անվանվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Պուտին» անվանման կողքին՝ ցուցանակի վրա զետեղված է պետության ղեկավարի դիմանկարը: Ինչպես Ազգային ՌՏՍ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հաստատության սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը, «Նովի Սադում շատ են այն մարդիկ, ովքեր հարգում են նախագահ Պուտինին, շատ են ռուսասերները և նրանք, ովքեր պաշտում են Պուտինին»: «Եվ ես վիճելի ոչ մի բան չեմ տեսնում սրճարանի անվան մեջ»,- հավելել է նա:

 

Պաշտոնապես սրճարանը կսկսի աշխատել հաջորդ շաբաթ: