Օրեր առաջ ավարտվել է երկու առաջատար՝ չեխական Mediaresearch և AC Nielsen  ընկերությունների միջև ընթացող բանակցային գործընթացը. արդյունքում ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Mediaresearch ընկերությունը դարձել է հեռուստաչափումների ոլորտի առաջատար Nielsen Group-ի լիիրավ անդամ: Այս ռազմավարական գործընկերությունն անկասկած կնպաստի Mediaresearch ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և չեխական ընկերության՝ արտասահմանյան նախագծերի զարգացմանն ու ամրապնդմանը: 


Mediaresearch ընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ իր ոլորտի առաջատարներից մեկը՝ շնորհիվ իր ղեկավար անձնակազմի հմուտ աշխատանքի և ընկերության նորագույն տեխնոլոգիական հնարավորությունների:


Այս ռազմավարական գործընկերության շնորհիվ Mediaresearch ընկերության ծառայություններից օգտվողները հնարավորություն կստանան օգտագործել հեղինակավոր Nielsen ընկերության տեխնոլոգիաներն ու արտադրանքը:


Ընթացիկ տարվա երկրորդ կեսից Mediaresearch Չեխիա ընկերությունը հանդես կգա Nielsen Admosphere անվան տակ: Նշենք նաև, որ ընկերության ղեկավարներից Տերեզա Շիմեչկովան և Միխալ Յորդանը նշանակվել են գործադիր տնօրենների պաշտոններում:


«Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկարատև բանակցությունները երկու կողմի համար էլ հաջող ավարտ ունեցան»,- ասել է Տերեզա Շիմեչկովան և հավելել,- «այս գործընթացն աճելու նոր հնարավորություններ կընձեռնի մեր ընկերությանը և միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ այս միավորումը Mediaresearch Group-ի ողջ անձնակազմի աշխատանքի բարձր որակի գնահատականն է»:


Այսպիսով, Mediaresearch Group-ի կազմում ընդգրկված բոլոր ընկերությունները կդառնան Nielsen Group-ի անդամ. դրանք են Admosphere, Adwind Software, Prime Time, Mediaresearch Սլովակիա և Mediaresearch Բուլղարիա ընկերությունները: