«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից' Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված օգոստոսի 1-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ, Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: