armsport.amՆախորդ մրցաշրջանի երկրորդ կեսին «Միլանը» գլխավորեց թիմի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը։ Հոլանդացին մրցաշրջանից հետո պաշտոնանկ արվեց, սակայն «Միլանը» դեռեւս չի խզել նրա հետ պայմանագիրը։

-Ես չեմ կարող գլխավորել որեւէ ակումբ։ Գործող պայմանագիր ունեմ «Միլանի» հետ,- Զեդորֆի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։

Նշենք, որ 38-ամյա մասնագետը պատրաստվում է դատի տալ «Միլանին»՝ իրեն իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից վաղաժամկետ հեռացնելու համար։