armsport.amՍանկտ Պետերբուգի «Զենիթն» ու Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության են եկել Կրիստիան Անսալդիի տրանսֆերի հարցում, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Արգենտինացի ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ատլետիկոյում»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը։ Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ «Նյուելս Օլդ Բոյզի» 27-ամյա սանը «Զենիթի» ֆուտբոլիստ է 2013 թվականի օգոստոսի 4-ից։