ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել 406.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.56 դրամով և կազմել 544.17 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով՝ կազմելով 11.36 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.65 դրամով և կազմել 683.65 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը օգոստոսի 1-ին կազմել է 16 հազար 788.2 դրամ, արծաթի գինը՝ 270.26 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 227.56 դրամ։