Ավան վարչական շրջանը համալրվեց երեք նորաստեղծ այգիներով և խաղահրապարակներով, որոնց կառուցապատումը նախատեսված էր Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրով: Նույն ծրագրով նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել նաև Ավան վարչական շրջանի ավելի քան 8 հազար քմ ընդհանուր մակերեսով 16 բակային տարածքներում:

 

Նորաբաց բակերում շրջայցի ժամանակ Երևանի քաղ աքապետ տարոն Մարգարյանը նշեց, որ այստեղ նույնպես, ինչպես մայրաքաղաքի մյուս բոլոր նորոգվող ու բարեկարգվող բակերում, տեղադրվել են նոր նաստարաններ և աղբամաններ:

 

«Այգիների սպասարկումն իրենց վրա կվերցնեն Ավան վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները, ովքեր կիրականացնեն դրանց խնամքը և գույքի հետագա պահպանումը: Բնականաբար մենք բնակիչներին ևս խնդրում ենք, որ մեզ աջակցեն, քանի որ իրենց համար են կառուցված այս այգիները, և նրանք իրենց սեփականի պես պետք է պահպանեն դրանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց քաղաքապետը:

 

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին իրենց համար այդպիսի հարմարավետ այգիներ, իսկ երեխաների համար' խաղահրապարակներ ստեղծելու համար: Նրանք երաժշտական համարներ, պարային և սպարտային ցուցադրություններ էին կազմակերպել' նշելու այգիների բացումը:

 

Բակային տարածքներում կիրականացվեն 17 հազար 138 քմ ասֆալտապատման աշխատանքներ, և 270 քմ 600 քառակուսի մետրով կընդլայնվի նաև բակային տարածքների կանաչ մակերեսը: Կընդլայնվի վարչական շրջանի լուսավորության ցանցը և գիշերային լուսավորությամբ ապահովված կլինեն Դուրյան, Հ. Հովհաննիսյան և Ավան-Առինջ թաղամասերի նորակառույց այգիները: