armsport.amՎաղը՝ օգոստոսի 3-ին, Երեւանի ժամանակով 00:05-ին կայանալու է «Մանչեսթեր Յունայթեդի» - «Ռեալ» ընկերական հանդիպումը, «International Champions Cup» մրցաշարի շրջանականերում:

Մադրիդյան ակումբի Twitter-ում պաշտոնական միկրոբլոգը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:

«Ռեալ». Կասիլյաս, Արբելոա, Պեպե, Ռամոս, Նաչո, Կարվախալ, Իլյարամենդի, Խաբի Ալոնսո, Մոդրիչ, Բեյլ, Իսկո:

Թիմի առաջատարներից՝ Կրիշտիանու Ռոնալդուն դեռ վերջնականապես չի ապաքինվել վնասվածքից եւ չի մասնակցի այս հանդիպմանը: