Օգոստոսի 1-ին, ժամը 22.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ Ս. Պ. (ծնվ. 1941թ.) հատապտուղ հավաքելու նպատակով գնացել է մոտակա հանդամաս և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Տաշիրի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցներ:

Հրշեջ-փրկարարները Ս. Պ.-ին անվնաս հայտնաբերել են Պրիվոլնոյե գյուղում՝ հարազատների տանը: