Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 2-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 3-6-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում՝ օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

3-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' մինչև 15-18 մ/վրկ: