Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմամբ, որը հուլիսի 31-ին հանգեցրել է մարդկային զգալի կորուստների եւ հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը: «Հատնում ենք մեր ցավակցութ յունը զոհերի եւ վիրավորների հարազատներին եւ կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու լարվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունն ու հետագա լարումներն ավելի կբարդացնեն խաղաղ լուծման հասնելու գործընթացը:

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' հանդիպելու առաջին իսկ հնարավորության դեպքում, շարունակելու երկխոսությունը կարեւորագույն հարցերի շուրջ: Մենք նաեւ կոչ են անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը' բանակցություններ սկսել, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ամբողջացմանը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբում մասնակցությանը եւ պատրաստ ենք աջակցել տեւական լուծման հասնելու գործին»,-ասված է հայտարարության մեջ: