Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 6 դեպքից բացահայտվել է 4-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության՝ 4, յուրացման՝ 2, ապօրինի ծառահատման՝ 2 և խուլիգանության 1 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: