Tert.am-ի խմբագրությունը տեղեկացնում է, որ կայքն այսօր ենթարկվել է հաքերային հարձակման։ Մասնավորապես, ռուսերեն էջում հաքերների կողմից տեղադրվել է հաղորդագրություն ղարաբաղա-ադրբեջանական ընդհարման արդյունքում հայկական կողմի 20 զոհի մասին, ինչն ապատեղեկատվություն է։

 

Կայքի խմբագրությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը և տեղեկացնում, որ մասնագետների ջանքերով արդեն վերականգնվել է կայքի բնականոն գործունեությունը։