Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով' օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի խաչմերուկների հետիոտնային անցումների վրա (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ Նովա) առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: