Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների արտակարգ գագաթնաժողովի մասնակիցները, երկրներ, որտեղ մոլեգնում է Էբոլա մահացու տենդը, որոշում են կայացրել մեկուսացնել հիվանդության բռնկման էպիկենտրոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այդ շրջանը կշրջապատվի ոստիկանության եւ զինվորականների կողմից: Մեկուսացված մարդկանց կտրամադրվի նյութական օգնություն»,- հայտարարել է Մանո գետի պետությունների միության գլխավոր քարտուղար Հաջա Սարան Դարաբը: Միությունը միավորում է Սիեռա Լեոնեն, Լիբերիան եւ Գվինեան: Բռնկման Էպիկենտրոնը, որտեղ գրանցվել Է հիվանդությունների ավելի քան 70 տոկոսը, ընդգրկում Է Միեռա Լեոնեի արեւելքը, Գվինեայի հարավը եւ Լիբերիայի հյուսիսը:

Երեք երկրների ղեկավարները նաեւ որոշել են տրամադրել 100 միլիոն դոլար՝ հիվանդության գոտում բժիշկների նոր խմբեր ներգրավելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակի տարածման գոտում աշխատած 60 բուժաշխատողներ վարակվել են մահացու վիրուսով եւ մահացել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: