Օգոստոսի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մ.Սարյանի անվան տուն-թանգարանում տեղի է ունեցել պայթյուն' հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ԱԻԱԽ-ն և երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ.Սարյանի անվան տուն-թանգարանի մոտակա երկհարկանի տան երկրորդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել' 22.10-ին:

Այրվել են Ռ. Ս.-ին պատկանող թիվ 3 տան ննջասենյակն ամբողջությամբ (15 քմ), խոհանոցի (6 քմ) և մյուս ննջասենյակի գույքը' մասամբ: