Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Ռապերշֆիլի» հետ ընկերական խաղում տարած 10:0 հաշվով հաղթանակից հետո  նշել է.

«Իմ խաղացողները լավ խաղացին, նրանք դաշտում փնտրում և գտնում էին միմյանց, հեղինակեցին գեղեցիկ գոլեր: Գրոհները հիանալի էին: Տղաները յուրաքանչհյուր օր հնարավորություն ունեն ինձ ցույց տալ, թե չեմ կարող հրաժարվել նրանցից: Հիանալի կլինի, երբ մի քան ֆուտբոլիստներ վերադառնան թիմ: Սա նաև հնարավորություն է երիտասարդ խաղացողների համար»,- նշել է Կլոպը:

Նշենք, որ դորտմունդցիների 4-րդ գոլի հեղինակն է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանի գոլն առաջարկում ենք դիտել ստորև.