ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը օգոստոսի 4-ին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող
լարված իրադրությունը:

 

Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի  գործընթացի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ ՊՆ եւ ՀՀ-
ում ԱՄՆ դեսպանության համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել  իրավիճակը բոլոր կողմերին: