armsport.amՄեքսիկայի հավաքականի ավագ, 35-ամյա ֆուտբոլիստ Ռաֆայել Մարկեսը տեղափոխվել է «Վերոնա»:

-Ռաֆայել Մարկեսը տեղափոխվել է «Վերոնա». մենք կարծում ենք, որ Մարկեսի կարիերայի այս շրջանը հաջողություններով լի կլինի,- գրում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ռաֆան 2010 թվականին է հեռացել «Բարսելոնայից», որտեղ խաղում էր նախորդ 7 տարիներին: 2010 թվականից 2012-ը խաղալով «Նյու Յորք Ռեդ Բուլսում»՝ մեքսիկացի ֆուտբոլիստը տեղափոխվել էր հայրենի «Լեոն»: