Քիչ առաջ մեկնարկեց երթը՝ ի պաշտպանություն հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:

Երթին մասնակցում են ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, դերասան Միքայել Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Երթը մեկնարկել է Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:

Հիշեցնենք, որ հայտնի գործարարը ձերբակալվել է հուլիսի 16-ին, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում):

Նշենք, որ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը ծանր է: