2007 թվականի նոյեմբերի 7-ին ակցիայի ցրման, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման եւ Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի զավթման գործի քննությունը, որի մեղադրանքներով անցնում Է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, կկայանա սեպտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում: Դատավարության օրվա նշանակման վճիռը կայացրել է դատավոր Գեորգի Գոգինաշվիլին, հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Սահակաշվիլիին եւ եւս չորս բարձրաստիճան պետական պաշտոնյաների սույն գործով առաջադրվել են մեղադրանքներ Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով, հոդված, որը վերաբերում Է պաշտոնեական լիազորությունների վերազանցմանը եւ նախատեսում Է մինչեւ 8 տարվա ժամկետով ազատազրկում:

 

Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին ավելի վաղ չի բացառել, որ Սահակաշվիլիին միջազգային որոնում հայտարարվի, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան: