ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: 2014 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողություններին կազմակերպված հակահարված հասցնելու, մարտական բարձր պատրաստականության եւ ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար պարգեւատրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ' «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով' 1 հոգի, «Արիության համար» մեդալով՝ 11 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով' 15 հոգի:

 

Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի որոնումների եւ վնասազերծման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակից: