Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճով եւ ամեն ջանք գործադրում է, որ հակամարտությունը չդադարի համարվել «սառեցված»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «РИА Новости»-ին, այս մասին օգոստոսի 9-ին Սոչիում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ էր ունեցել Սերժ Սարգասյանի և Իլհամ Ալիևի հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը' Պեսկովն ասել է, որ այն մտահոգություն է առաջացնում բոլոր կողմերի մոտ: «Բոլոր կողմերը անհանգստություն են հայտնում լարվածության աճի, միջադեպերի հետ կապված, որոնք վերջին օրերին մարդկային կորուստների պատճառ են դարձել:

 

Իրավիճակն իրոք անհանգիստ է ու ոչ կայուն, ջանքեր են գործադրվում, որպեսզի թույլ չտրվի իրավիճակը վերաճի նրա, ինչ դուք եք ասում&r aquo;,-ասել է Պեսկովը' պատասխանելով հարցին' արդյոք կարելի է համարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլեւս «սառեցված չէ»:

 

Մոսկվան չի բացառում, որ օգոստոսի 10-ին կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպումը' Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:

 

«Մենք չենք բացառում, որ եռակողմ հանդիպումը կկայանա վաղը ցերեկը»,- հայտնել է Պեսկովը: Ակնկալվում է նաև, որ օգոստոսի 8-ի երեկոյան ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում ներկա կգտնվեն սամբոյի մրացաշարին: