Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

 

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: «Թաբան էյրլայնս» ավիաընկերության ինքնաթիռը Թեհրանից ուղղություն էր վերցնում դեպի իրանական Տաբաս քաղաք: Նախնական տվյալներով՝ վթարի ժամանակ մահացել են բոլոր ուղեւորները' 40-ից ավելի մարդ: