Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուսումնական նոր տարվան ընդառաջ, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատուներին հանձնարարել է 2014-2015 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ դիմավորելու նպատակով տանել նախապատրաստական աշխատանքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել հանրակրթական դպրոցների բուժկետերը, նաև քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:

 

Բացի այդ, հանձնարարվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ: